News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի ավտոկայանի մոտ բողոքի ակցիան շարունակվում է Արցախի ուժային կառույցների հրաժարականի պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Դոլուխանյանը:

«Մոտ 500 ցուցարարներ հավաքվել են ավտոկայանի մոտ եւ պահանջում են Արցախի ուժային կառույցների պաշտոնյաների, մասնավորապես ոստիկանապետ Կամո Աղաջանյանի, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղահրամյանի, հատուկջոկատայինների ղեկավար Աշոտ Գրիգորյանի եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի հրաժարականը: Այս պահին բողոքի ակցիայի կազմակերպիչները բանակցություններ են վարում խնդրի շուրջ պետնախարար Արա Հարությունյանի հետ»,-ասաց Դոլուխանյանը:

Նա նշեց, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցը այս պահին փակ է:

Նշենք, որ ցուցարարները նաեւ ինքնաեռեր են բերել ակցիայի վայր եւ պաստառներ են պատրաստում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է եղել. բերման է ենթարկվել 15 մարդ (Ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ