News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանական ռեժիմն առեւանգում եւ սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների եւ հալածանքների մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը: 

Բլոգերը 7 ամիս անցկացրել է Կովկասյան այս երկրի բանտում նախքան ներում ստանալն  ու Իսրայելին արտահանձնվելը։

«Այս տարածքի վերադարձը պահանջող Ադրբեջանը մոռանում է, որ այնտեղ ապրում է 150 000 հայ, որոնք օգտագործում են իրենց մայրենի լեզուն։ Ադրբեջանը քրեականացնում է նաեւ ավանդական աշխարհագրական անունների օգտագործումը: Նույն հաջողությամբ, Ֆրանսիան գերմանական բարբառներ օգտագործող բնակչությանը կարող էր արգելել օգտագործել Ռայխսլանդ Ալասաս-Լոթրինգիեն գերմանական անվանումը եւ պահանջել, որպեսզի գերմանացիներն օգտագործեն Ալզաս-Լոթարինգիա ֆրանսիական անվանումը։ Ես երբեք չեմ խոսել հակամարտությունից, ինչն ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Նույնիսկ Բաքվի խամաճիկային դատարանն ի վերջո ընդունեց, որ ես երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման որեւէ կոչ չեմ արել»,-գրել է Լապշինը։

«2017թ․ սեպտեմբերի 10-ին՝ մորս ծննդյան օրը, իմ դեմ դաժան հարձակում եղավ այն բանտախցում, որտեղ փակված էի Բաքվում։ 4 դիմակավորված անձինք ներխուժեցին իմ բանտախուց եւ ծեծի ենթարկեցին, խեղդեցին եւ երբ արդեն անգիտակից վիճակում էի, պարանոցիս շուրջ պարան փաթաթեցին՝ լվացարանում կախելու նպատակով։ Այնուհետ ինձ տեղափոխեցին Բաքվի կենտրոնական հիվանդանոց, որտեղ իմ բժշկական գործերի մեջ հստակ արձանագրվեց, որ ես մոտ էի կլինիկական մահվան վիճակին։  Կողոսկրերս եւ ատամներս կոտրված էին,  ամբողջ մարմնիս վրա վերքեր ու կապտուկներ էին,  ենթալեզվային ոսկրի կոտրվածք, իսկ գլխուղեղում՝ արյան զեղումներ ունեի։ Ադրբեջանական իշխանությունները շտապեցին հայտարարել, որ ես ինքս եմ փորձել կախվել իմ բանտախցում, այդ իսկ պատճառով նախագահ Ալիեւը որոշել է ինձ «ներում շնորհել»։ Բաքվի հիվանդանոցում 3 օր կոմայում անցկացնելուց հետո ինձ արտահանձնեցին Իսրայելին»,-պատմում է բլոգերը։

Եզրակացությունների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց՝ սպանության փորձի մեղադրանքով։

Հոդվածի վերջում նա հիշեցնում է Ադրբեջանի վերաբերյալ մի քանի կարեւոր հանգամանք․ 1) Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Ադրբեջանը  կարծիքի եւ խոսքի ազատության իրացման ցուցանիշով 180-երկրների մեջ զբաղեցնում է 163-րդ տեղը 2) այս երկիրը հայտնվել է բազմաթիվ ֆինանսական սկանդալներում՝ «Պանամայան փաստաթղթերից» մինչեւ «Լանդրոմատ», որոնք  բացահայտեցին իշխող կլանի խուսանավելու կարողությունները` ադրբեջանցիների հարստությունը յուրացնելու եւ եվրոպացի քաղաքական գործիչների համբերությունը գնելու հարցում։ 3) Բաքվի ռեժիմը չի խորշում արտադատական առեւանգումներ իրականացնել, ինչպիսին էր, օրինակ, Վրաստանում  լրագրող Աղվան Մուխթարլիի առեւանգումը, ով այնուհետեւ ենթարկվեց խոշտանգումների եւ բանտարկվեց Ադրբեջանում։ 4) Ի վերջո, առկա են հիմնավոր ենթադրություններ, որ այս վարչակարգը պատվիրել է մալթացի բլոգեր Դաֆնե Կարուանան Գալիզիայի սպանությունը, ով բացահայտել էր Մալթայի եւ դրա բանկերի մութ դերը Բաքվի կեղտոտ փողերի լվացման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ