Ինձ փոքր–ինչ չի գոհացնում հայ–ռուսական հարաբերությունները, քանի որ դրանք կարող են ավելի խորը եւ լայն լինել։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռոսիա 24–ի հետ հարցազրույցում։
«Ռուսաստանը Հայաստանի ամենամտերիմ բարեկամն է, եւ դա կասեն հայերի մեծամասնությունը մոլորակի ցանկացած կետում։ Ինձ չի գոհացնում այն, թե մենք՝ մեր հայ համայնքը ինչպես է ներկայացված Ռուսաստանում։ Մեր մշակութային ու կրթական ներկայությունը ինձ չի գոհացնում։ Հայ համայնքը խոշոր է, բայց ներկայության որակ չկա»,–նշել է նախագահը։
Նույն կերպ նա ցանկություն է հայտնել Հայաստանում տեսնել Ռուսաստանի ավելի խորը ներկայությունը։
ՀՀ նախագահը նշել է, որ լավ գիտի Ռուսաստանը «Վլադիվոստոկից Կալինինգրադ»։ Եվ, չնայած նրան, որ երկար տարիներ արեւմտյան երկրներում երկրի դեսպանն է եղել, իրեն պակաս հարմարավետ չի զգում Մոսկվայում, Աստանայում, Տաշքենդում եւ Սանկտ Պետերբուրգում:
«Ես արեւմտամետ մարդ չեմ, ես արեւելամետ չեմ, նույնիսկ ռուսամետ էլ չեմ, ես հայկականամետ մարդ եմ»,–նշել է նա։
Հարցին, թե ում հետ շփումներ կցանկանար հաստատել Ռուսաստանում, Սարգսյանը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։