Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մեկ օրում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, 3 մարդ վիրավորվել է, հայտնում է 1TV հեռուստաալիքը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ պայթել է ձմերուկ տեղափոխող տանսպորտային միջոցը: Տեղի ունեցածի մյուս մանրամասները ճշտվում են:
Ավելի վաղ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել էր Քաբուլի համալսարանի մոտ, որտեղ երկուշաբթի հավաքվել էին աստվածաբան գիտնականները: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 14 մարդ, 17-ը՝ վիրավորվել: Երկրում գործող ահաբեկչական ոչ մի կազմակերպություն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: