News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

FitchRatings–ը հաստատել է Երեւան քաղաքի վարկանիշները՝ ազգային արժույթով եւ արտարժութով էմիտետի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները В+ մակարդակում է՝ «դրական» կանխատեսմամբ եւ արտարժույթով էմիտետի դեֆոլտի կարճաժամկետ В վարկանիշով։

Վարկանիշների հաստատումը հաշվի է առնում թույլ ինստիտուցիոնալ միջավայրը երկրում տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմինների համար՝ քաղաքի ընդունելի բյուջետային ցուցանիշների զուգորդմամբ, կենտրոնական կառավարությունից կայուն դրամական փոխանցումային աջակությամբ։ Վարկանիշները նաեւ ուշադրություն են դարձնում Երեւանի մայրաքաղաքային կարգավիճակին եւ պարտքի զրոյական մակարդակին։ «Դրական» կանխատեսումը արտացոլում է անկախ վարկանիշային կանխատեսում։

Ինստիտուցիոնալ միջավայր (գործոնի գնահատումը «անբարենպաստ»)

Երեւանի վարկանիշները կաշկանդված են Հայաստանի վարկանիշներով («B+»/«Դրական» կանխատեսում) եւ, մասնավորապես, երկրում  տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմինների համար ինստիտուցիոնալ միջավայրով, որը Fitch–ը գնահատում է որպես թույլ։ Այդ միջավայրը կայուն զարգացման շատ կարճ պատմություն ունի, քան շատ այլ միջազգային էմիտետներ։ Թույլ ինստիտուցիոնալ միջավայրը ծառայում է տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմինների  բյուջետային քաղաքականության ավելի ցածր կանխատեսելիությանը, կրճատում է պլանավորման հորիզոնը եւ ազդում է զարգացման երկարաժամկետ ծրագրերի վրա։

Բյուջեի կատարողականի ցուցանիշ (գործոնի գնահատումը «չեզոք»)

Համաձայն գործակալության ակնկալիքների, Երեւանի բյուջետային ցուցանիշները շարունակում են ընդունելի լինել օպերացիոն մարժայի հետ, որն արտահայտվում է ցածր միանշանակ թվով 2018-2020 թվականներին։ Մենք  կանխատեսում ենք քաղաքի օպերացիոն մարժայի բարելավում տնտեսական աճի  ֆոնին, որը կանխատեսվում է Հայաստանում միջնաժամկետ հեռանկարում։ Մենք նաեւ ակնկալում ենք, որ Երեւանի բյուջեն մոտ կլինի 2018-2020թթ. բալանսին, որը պատմական արդյունքների մակարդակին են  (2017 թ.–ին 0,7 տոկոս պրոֆիցիտ)։

Երեւանի բյուջետային ցուցանիշները նախկինի պես կախված են կենտրոնական իշխանության ֆինանսական օգնությունից, եւ մենք ենթադրում ենք, որ քաղաքը կշարունակի ստանալ ֆինանսական օգնություն կենտրոնական իշխանությունից համաձայն պատմական պրակտիկայի։ Ներկա փոխանցումները ապահովել են քաղաքի օպերացիոն եկամուտների 72 տոկոսը 2017 թվականին։

Երեւանի կապիտալ ծախսերը 2017 թվականի ավարտին կազմել են  բոլոր ծախսերի 7.3 տոկոսը, որը նախորդ տարվա ցածր ցուցանիշի մակարդակում է, երբ դրանք կրճատվել էին մինչեւ 7.0 տոկոսով։ մենք կանխատեսում ենք կապիտալ ծախսերի աստիճանաբար բարելավում մինչեւ 8-9 տոկոս 2018-2020 թվականների բոլոր ծախսերի մեջ։

Պարտք եւ այլ երկարաժամկետ պարտավորություններ (գործոնի գնահատումը «չեզոք»)

2017 թվականի վերջի դրությամբ Երեւանը դեռեւս չուներ որեւէ պարտք կամ երաշխիք: Քաղաքը պահպանում է պարտք չունեցողի կարգավիճակ 2008 թվականին քաղաքապետարանի ձեւավորումից ի վեր: Ազգային իրավական համակարգի դրույթները, որոնք սահմանում են պարտքի թողարկումը կամ երաշխիքների տրամադրումը, սահմանափակում են քաղաքի կողմից զգալի փոխառությունների ներգրավումը: 2017 թվականի վերջի դրությամբ քաղաքի իրացվելիության դիրքերը բարելավվել են. գումարային միջոցներն ավելացել են 1.9 մլրդ դրամով (2016 թվականին՝ 1.4 մլրդ դրամ): Քաղաքը պահում է գումարները գանձապետական ​​հաշիվներին, քանի որ առեւտրային բանկերում ավանդների տեսքով գումարների տեղաբաշխումն արգելված է ազգային օրենսդրությամբ:

Երեւանի վրա, ամենայն հավանականությամբ, դրական ազդեցություն ունի Հայաստանում միջնաժամկետ ապագայում կանխատեսված տնտեսական աճի վերսկսումը: Մակրոտնտեսական մասով Fitch-ը 2018-2019 թվականներին ազգային տնտեսության աճ է կանխատեսում մոտ 4 տոկոսի չափով: Որպես ամենամեծ թվով բնակչությամբ քաղաք եւ մայրաքաղաք՝  Երեւանը Հայաստանի խոշորագույն շուկան է՝ ծառայությունների զարգացած ոլորտով: Միեւնույն ժամանակ, Երեւանի բարեկեցության ցուցանիշները շարունակում են մնալ համեմատաբար ցածր միջազգային համատեքստում, քանի որ Հայաստանի ՀՆԱ-ն 2017-ին մեկ շնչի հաշվով մենք գնահատել ենք 3 928 դոլար՝ ելնելով շուկայական փոխարժեքից:

Կառավարում եւ ադմինիստրացիա (գործոնի գնահատումը «չեզոք»)

Երեւանի կառավարությունը հետեւում է հավասարակշռված բյուջետային քաղաքականությանը, որը ուղղված է հավասարակշռված բյուջեների ապահովմանը: Միեւնույն ժամանակ, կենտրոնական կառավարությունը մնում է քաղաքի համար ֆինանսավորման հիմնական աղբյուրը: Ինստիտուցիոնալ սահմանափակումների պատճառով քաղաքի պլանավորման հորիզոնը բավականին կարճ է, սահմանափակվում է մեկ բյուջետային տարով, ինչը սահմանափակում է քաղաքի կառավարության կանխատեսման հնարավորությունները եւ բարդացնում է ռազմավարական պլանավորումն ու ներդրումների տեղաբաշխումը:

Սուվերեն վարկանիշների փոփոխության դեպքում նմանատիպ գործողություն կիրականացվի նաեւ քաղաքի վարկանիշների հետ, քանի որ Երեւանի վարկանիշները սահմանափակվում են Հայաստանի վարկանիշներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ