News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան կնոջ՝ Նասիմայի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ  Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելիս Նասիման չի կարողացել զսպել արցունքները։ Թոմ Քաթինան պարզաբանել է, որ հուշահամալիրը մինչեւ հոգու խորքը հուզել է նրան. «Երբ քո մեջ շատ ցավ կա, դու փորձում ես դրա մասին չմտածել, փորձում ես ճնշել, բայց հենց ցնցում է լինում, ինչպիսին մեր այցն էր այստեղ, միանգամից հիշում ես սեփական պատմությունը»,–ասել է նա։

Ապա հյուրերը ծառ են տնկել  հուշահամալիրի Հիշողության պուրակում եւ ծանոթացել են Ցեղասպանության թանգարանի ցուցադրությանը: NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում  Քաթինան հայտնել է, որ իր վրա ամենից շատ ազդեցություն է գործել հայ տղայի լուսանկարը, որտեղ նա ցույց է տալիս մեխերի հետքերով ձեռքերը։ Տղային խաչել էին, բայց նա հրաշքով փրկվել էր։

Թոմ Քաթինան ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից է եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել 2017թ. մայիսի 28-ին։ Թոմ Քաթինան փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է։ «Ավրորա» մրցանակը, որը շնորհվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտության նրանց փրկողների։

Քաթինան Հայաստան է ժամանել «Ավրորա 2018» մրցանակաբաշխությանը եւ դրան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ