News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սույն թվականի հունիսի 4-ից Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր առավել շահավետ պայմաններով: Նվազեցվել են ԱՄՆ դոլարով վարկավորման տոկոսադրույքները: Այժմ պարտաճանաչ հաճախորդները հնարավորություն ունեն ավելացնել վարկի գումարը մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար կամ 70,000 եվրո, նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը՝ երկարաձգելով վարկի ժամկետը, ինչպես նաև սպասարկվել ավելի ցածր տոկոսադրույքով:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը շարունակում է պարգևատրել իր պարտաճանաչ հաճախորդներին՝ վճարելով 5% հետվճար (cashback) ժամանակին իրականացված տոկոսագումարների մարումների դիմաց: Վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն: Վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց եկամուտների վերլուծության: Գործում են շահավետ վերաֆինանսավորման պայմաններ:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հղումներով` https://goo.gl/t5yZYv  և https://goo.gl/4QXUze  կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012 22 22 22 հեռախոսահամարով:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր  հնարավոր է ստանալ Արդշինբանկի 63 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 18-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ