News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Շատերին թվում է, թե Հայոց ցեղասպանությունն ինչ-որ հեռավոր, 100 տարի առաջ տեղի ունեցած մի բան է եւ բացարձակապես կապ չունի այսօրվա հետ: Սակայն ցեղասպանություններ տեղի են ունենում եւ այսօր՝ 2018 թվականին, եւ եթե աշխարհը շարունակի ժխտել դրանք, ցեղասպանությունները կշարունակեն տեղի ունենալ: Այս մասին, այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր, ասել է բժիշկ միսիոներ, 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:

Թոմ Քաթինայի խոսքով՝ Ցեղասպանության ժխտումը շատ վտանգավոր է: «Քաղաքական պատճառներով շատ երկրներ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Բայց մենք պետք է սթափվենք եւ հասկանանք, որ Ցեղասպանությունն իսկապես եղել է: Չպետք է մտածել, որ Ցեղասպանությունն անցյալում է. այն տեղի է ունենում նաեւ հիմա եւ տեղի կունենա ապագայում, եթե մենք շարունակենք մերժել այն», - ասել է Քաթինան:

Նա հավելել է, որ Թուրքիան ժամանակին թույլ են տվել ժխտել Ցեղասպանությունը, հիմա դա թույլ են տալիս Սուդանին, իսկ հետագայում, եթե այսպես շարունակվի, ցեղասպանությունները կրկին կկատարվեն, եւ դրանց պատասխանատուներին թույլ կտան ամեն ինչ մերժել:

«Մենք պետք է նայենք խնդրի աչքերի մեջ, անունով կոչենք այն, մենք պետք է հասկանանք, որ դա տեղի է ունեցել եւ կարող է կրկին տեղի ունենալ, այլապես ոչինչ չի փոխվի»,- ասել է Քաթինան:

Հիշեցնենք, որ 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ միսիոներ Թոմ Քաթиնան ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից է: Որպես միակ բժիշկ, որը մշտապես բնակվում է Սուդանի Նուբիական լեռների՝ պատերազմից ամայացած տարածքում, ուր մարդասիրական օգնություն գրեթե չի հասնում՝ Քաթինան հազարավոր կյանքեր է փրկել:

Մեկ միլիոն ԱՄՆ դոլարի չափով «Ավրորարա» մրցանակը Քաթինան կիսել է «Աֆրիկյան բժշկական առաքելություն» (AMHF, ԱՄՆ) հիմնադրամի, Aktion Canchanabury-ի (Գերմանիա) եւ Կաթոլիկ բժշկական առաքելության խորհրդի (CMMB, ԱՄՆ) միջեւ: Նա նաեւ անձնական մրցանակ էր ստացել՝ 100 հազար դոլարի չափով, որը խոստացել էր ծախսել հիվանդանոցի կարիքների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ