News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Յունիբանկը մասնակցեց Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում ներկայացրեց ՓՄՁ վարկատեսակներ` հատուկ նախատեսված հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտում աշխատող փոքր եւ միջին ձեռնարկությունների համար: Հատուկ ուղղվածություն ունեցող վարկերը հիմնված են բիզնեսի սեզոնային բնույթի եւ յուրահատկությունների վրա` հնարավորություն ընձեռելով ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ առավելագույնս շահավետ պայմաններով: Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ընդհանուր քանակը 50%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակներում զբոսաշրջության ոլորտում ընդգրկված ձեռնարկություններին Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր մինչեւ 90 ամիս մարման ժամկետով եւ 10.5% տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում:

Ձեռնարկությունների գործունեության արդյունավետության եւ մրցունակության բարձրացման նպատակով KfW գերմանական բանկի հետ համագործակցությամբ Յունիբանկն առաջարկում է «Էներգաարդյունավետ» վարկը, որը նախատեսված է էներգածախսերի կրճատման եւ օպտիմիզացման համար: Վարկի ժամկետը կազմում է մինչեւ 5 տարի, գումարը` մինչեւ 500 մլն ՀՀ դրամ:

Փոքր բիզնեսին բանկն առաջարկում է վարկեր առանց գրավի` տրամադրման պարզեցված ընթացակարգով, առանց նոտարական եւ ապահովագրական ծախսերի: Շահավետ պայմանները, մարման ճկուն ժամանակացույցը եւ վաղաժամկետ մարման հնարավորությունը բարձրացնում են վարկային միջոցների հասանելիությունը մեծ թվով ձեռնարկատերերի համար: Անգրավ վարկերի ուսումնասիրման գործընթացը բանկում ավտոմատացված է եւ իրականացվում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով:

Հաշվի առնելով հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի առանձնահատկությունները, Յունիբանկում կարելի է նաեւ ձեւակերպել վերականգնվող վարկային գծով Visa Business քարտ` աշխարհի ցանկացած կետում օպերատիվ վճարումներ կատարելու համար:

«Զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին մենք առաջարկում ենք հատուկ վարկեր, որոնք մշակելիս հաշվի ենք առել իրենց գործունեության բոլոր յուրահատկությունները: Նման վարկային ծրագրերն աշխատում են բարձր արդյունավետությամբ եւ ապահովում են ձեռնարկությունների հետագա զարգացումն ու աճը: Rest-Hotel Expo 2018 գրավիչ հարթակ է նոր գործընկերների հետ համագործակցություն հաստատելու եւ բիզնեսին մեր վարկատեսակների առավելությունները ներկայացնելու համար, - նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ