News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան Ցեղասպանության թանգարանում պատմել է, որ առավել տպավորել է երեխաների լուսանկարը, հատկապես տղայի լուսանկարը, որին փորձել են խաչել։ Լուսանկարում տղան վերքերով ձեռքի ափերն է ցույց տալիս։

 «Դրան շատ ցավալի էր նայելը»,–ասել է Քաթինան  NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում։

Այսօր՝ հունիսի 4-ին բժիշկը կնոջ՝ Նասիմայի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։  Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելիս Նասիման չի կարողացել զսպել արցունքները։ Թոմ Քաթինան պարզաբանել է, որ հուշահամալիրը մինչեւ հոգու խորքը հուզել է նրան։

NEWS.am–ի հետ զրույցում Քաթինան պատմել է, որ սա արդեն իր երկրորդ այցն է Հայաստան եւ այդ հուշահամալիր։

«Լավագույն բառը, որը ես կընտրեի զգաստացնողն է։ Իսկապես զգաստացնում է։ Երբ հասկանում եմ, թե ինչ կարող են մարդիկ անել մյուս մարդկանց հետ, տխրում եմ»,–նշել է նա՝ հավելելով, որ հուշահամալիրը շատ կարեւոր է  Հայոց ցեղասպանության մասին տեղեկության տարածման համար՝ դրա շնորհիվ մարդիկ կարող են իմանալ, որ ցեղասպանություն իսկապես եղել է։ «Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, ամեն հնարավորն անենք, որ կանխենք ցեղասպանության կրկնությունը»,–հավելել է Քաթինան։

Թոմ Քաթինան ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից է եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել 2017թ. մայիսի 28-ին։ Թոմ Քաթինան փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է։ «Ավրորա» մրցանակը, որը շնորհվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտության նրանց փրկողների։

Քաթինան Հայաստան է ժամանել «Ավրորա 2018» մրցանակաբաշխությանը եւ դրան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ