News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սերժ Սարգսյանն իմ եղբայրն է, լավ ընկերն ու գործընկերը»,- Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի հայ-վրացական օլիմպիադայի փակման արարողության ժամանակ ասաց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Նա ընդգծեց, որ Հայաստանի նախագահը աջակցություն է ցուցաբերել իրեն եւ վրաց ժողովրդին։ Սահակաշվիլիի խոսքով, հայ-վրացական բարեկամությունը պետք է օրինակ ծառայի աշխարհի մյուս ժողովուրդների համար։ «Ձեր հաղթանակները մեր երկու ժողովուրդների հաղթանակներն են»,- հայտարարեց Վրաստանի նախագահը՝  հայ ժողովրդին մաղթելով հետագա հաղթանակներ։

Սահակաշվիլին ուշադրություն սեւեռեց երկկողմ քաղաքական-տնտեսական եւ ինտելեկտուալ զարգացման հարցերի վրա։ «Վրաստան արդեն իսկ 500 հազար հայ զբոսաշրջիկ է այցելել»,- տեղեկացրեց նա։ Սահակաշվիլին նաեւ հայերին խորհուրդ տվեց չլքել հայրենիքը, ապրել եւ արարել այնստեղ։ «Մենք պետք է ձեռք ձեռքի տված զարգացնենք մեր երկրները»,- հայտարարեց Վրաստանի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ