News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անվայել» է անվանել երկրի ղեկավարի համար Ռուսաստանի նախագահության ժամկետի սահմանափակման չեղարկման մասին հանրաքվեի հնարավոր անցկացման մասին տեղեկատվությունը մեկնաբանելը: Այս մասին նա հայտարարել է ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես երբեք չեմ մեկնաբանում ասեկոսեները, դա անվայել կլիներ Ռուսաստանի նախագահի համար», - ասել է Պուտինը` պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ Ռուսաստանում  «հանրաքվեի վերաբերյալ ենթադրություններ կան, որպեսզի Պուտինը կարողանա ցմահ նախագահ նշանակվել, օրինակ ինչպես Չինաստանում Սի Ցզինպին, հաղորդում է ՌԲԿ- ն:

«Մենք ունենք ժողովրդավարական պետություն եւ մենք (գործում ենք) Սահմանադրության շրջանակներում ենք», - հավելել է նա` նշելով, որ այդ փաստաթուղթը թույլ չի տալիս նախագահին իր լիազորությունները ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ