News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է ամերիկացի պետական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կարլուչին, նշված է Պենտագոնի գործող ղեկավար Ջեյմս Մեթիսի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խորը ցավակցություն եմ հայտնում՝ կապված պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կարլուչիի կյանքից հեռանալու հետ»,- նշված է Մեթիսի հայտարարության մեջ:

Մեթիսը նշել է, որ Կարլուչին «ազգին ծառայել է ԱՄՆ 4 նախագահների օրոք՝ ե՛ւ հանրապետական, ե՛ւ դեմոկրատ, ՌԾՈՒ լեյտենանտ, Պորտուգալիայում դեսպան, ԿՀՎ փոխտնօրեն եղած ժամանակ եւ պաշտպանության նախարարությունում մի քանի այլ պաշտոններ զբաղեցնելու տարիներին մինչեւ պաշտպանության նախարար դառնալը»:

Կարլուչին ԱՄՆ պաշտպանության նախարարն է եղել 1987-1989 թվականներին: «1987 թվականին նշանակվելով, երբ մոտենում էր սառը պատերազմի ավարտը, նախարար Կարլուչին առաջադեմ առաջնորդ է եղել»,- նշված է Մեթիսի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ