Instagram սոցցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, հայտնում է downdetector.com պորտալը:
Օգտատերերը բողոքում են հավելվածը բացելու կամ լրահոսը թարմացնելու անհնարինությունից: Հաղորդվում է նաեւ սոցցանցի կայքի խնդիրների մասին: Instagram-ում նախերդ խափանումը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, երբ խնդիրները դարձյալ լրահոսի թարմացմանն էին վերաբերում:
Instagram-ի աշխատանքում խափանումների մասին հայտնում են ԱՄՆ, Նոր Զելանդիայի, Սիմգապուրի, Ինդոնեզիայի եւ այլ երկրների օգտատերերը: