News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի արդարադատության, թափանցիկության եւ մարդու իրավունքների նախարար Սթավրոս Կոնտոնիսը Facebook սոցիալական ցանցին մեղադրել է գրաքննության համար: Մեղադրանքի համար պատճառ էր դարձել այն, որ Facebook-ն արգելափակել էր հույն լրագրող Նիկոս Բոյոպուլոսի էջը, որը 1941 թվականի նացիստական օկուպացիայի ժամանակ Կրետե կղզու Կանդանոս գյուղում տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոդված էր հրապարակել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Պարբերականի համաձայն՝ Կոնստոնիսը քննադատությամբ է հանդես եկել սոցիալական ցանցի հասցեի  երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում կայացած Եվրոպական միության երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Հույն նախարարը շեշտել է, որ Facebook-ում գրաքննությունը՝ «որպես պատմական հիշողության խլացուցիչ, անթույլատրելի է»:

Tanea-ն նշում է, որ Կոնտինիսի ելույթից հետո Համայնքի անվտանգության դաշինքի եվրոպական հանձնակատար Ջուլիան Քինգը հայտարարել է, որ «սա շատ լուրջ միջադեպ է, որը անմիջապես կհետաքննվի»: Նախաձեռնությունը ստացել է նաեւ Եվրամիության մյուս անդամ պետությունների արդարադատության նախարարների աջակցությունը:

Շաբաթ օրը Facebook-ը հեռացրել էր հոդվածը եւ մի քանի ժամով արգելափակել էր լրագրող Նիկոս Բայոպուլոսի էջը, որը գրել էր Կրետե կղզու Կանդանոս գյուղում  նացիստների կողմից 1941 թվականի հունիսի 2-ին կազմակերպված կոտորածի մասին, որի ընթացքում 180 բնակիչ էր գնդակահարվել, իսկ նրանց տներն ավերվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ