News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը,  T24.com կայքի իր սյունակում անդրադարձել է Դիարբեքիրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին։

Հասան Ջեմալն իր հոդվածի սկզբում մեջբերում է նախագահ Էրդողանի խոսքերը, ըստ որի Թուրքիայում չկա քրդական հարց, քանի որ այն լուծվել է եւ, որ  Թուրքիան ավելի ազատ երկիր է քան 16 տարի առաջ։

«Այո, Էրդողանը նման բան է ասել։ Ականջներիս չեմ հավատում։ Քրդական հարցը լուծվել է...։ Թուրքիան ազատ երկիր է...։   Նստեցի համակարգչի դեմ՝ մտածելով մի երկու տող գրեմ։ Բայց ի՞նչպես։ Մարդը Դիարբեքիրում քրդերի աչքերի մեջ նայելով՝ ասում է, թե քրդական հարցը լուծվել է։

Հոգիս մղկտում է։ Չգիտեմ՝ Սելահաթին Դեմիրթաշը (Քրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու, գտնվում է կալանքի տակ–խմբ) լսում է, բայց ուզում եմ նրան ասել. Նայիր, Սելո, Թուրքիան երբեք այսքան ազատ չի եղել։ Նայիր, Սելո,  քրդական հարցն է նույնիսկ լուծվել։ Իսկ դու ի՞նչ կասես, Սելո:

Նա սա լուրջ չի ընդունի եւ ես ստիպված եմ բղավել. «Թուրքիան հեռու է ազատությունից, իրավունքը ոտքերի տակ են առել, ժողովրդավարությունը վաղուց է գնացել այս երկրից, քրդական խնդիրը չի լուծվել, ավելի է խորացել, բանտերը լիքն են լրագրողներով, քաղաքական գործիչներով, մտավորականներով։

Ավելին չեմ կարող ասել, ասում եմ նույնը. Այս երկրում ոչ ազատություն կա, ոչ ժողովրդդավարություն ոչ էլ քրդական հարցն է լուծել։ Ինձ լսող կա՞»,–գրել է Հասան Ջեմալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ