Իսրայելի անվտանգության ուժերը Արեւելյան Երուսաղեմում ահաբեկչական խումբ է չեզոքացրել, որը մահափորձ էր նախապատրաստում հրեական պետության վարչապետ Բինյամին Նեթանյահուին դեմ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իսրայելական i24news տեղեկատվական պորտալը: Կայքի փոխանցմամբ՝ ահաբեկչական խմբավորման գործունեությունը վերահսկվում էր Սիրիայի տարածքից: Պորտալն այլ մանրամասներ չի տրամադրում:
Իսրայելի կառավարության ղեկավարն այժմ եվրոպական շրջագայության է մեկնել: Երկուշաբթի օրը Բեռլինում նա բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, երեքշաբթի Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ չորեքշաբթի օրը Լոնդոնում բանակցություններ են նախատեսված Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: