6 ադրբեջանցի ֆուտբոլիստներ են տուժել Ադրբեջանի Եվլախի շրջանում տեղի ունեցած վթարի հետեւանքով: Հունվարի 22-ին «Քարվան» ֆուտբոլային ակումբին պատկանող ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 6 ֆուտբոլիստներ:
Նրանք տեղափոխվել են Եվլախի շտապօգնության հիվանդանոց:
«Քարվան» ակումբը մեկնում էր «Շամքիր» ակումբի հետ հանդիպման: