Թբիլիսիի մետրոպոլիտենն այսօր եւս չի աշխատի. մեքենավարները շարունակում են գործադուլը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը: Մետրոյի բոլոր 50 կազմերը դեռ կանգնած են երկու պահոցներում, իսկ մեքենավարները գտնվում են Գլդանիի պահոցի շենքում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Մետրոյի մեքենավարները գործադուլ եւ հացադուլ են հայտարարել: Հունիսի 4-ից Թբիլիսիի մետրոյի բոլոր 23 կայանների աշխատանքը կաթվածահար է եղել: Մետրոն Թբիլիսիում երրորդ ամենատարածված հանրային տրանսպորտն է եւ օրական 300 հազար ուղեւոր է տեղափոխում: Քաղաքը տրանսպորտային կոլլապսի եզրին է, քաղաքապետարանը որոշել է հանրային ավտոբուսներն անվճար դարձնել: Այնուամենայնիվ, այս բոլոր միջոցառումները չեն վերացնում տեղաշարժման խնդիրը, հատկապես՝ առավոտյան ժամերին եւ քաղաքի ծայրամասերից դեպի կենտրոն:
Երեկ ուշ երեկոյան մեքենավարները բանակցությունների նպատակով հրավիրվել էին քաղաքապետարան: Հանդիպումն ավարտվել էր կեսգիշերին, սակայն կոնկրետ համաձայնության չէր հաջողվել հասնել: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել են մեքենավարների արհմիության ներկայացուցիչները, քաղաքապետը խոստացել է նրանց, որ աշխատավարձերը կբարձրացվեն, սակայն՝ ոչ հիմա, այլ միայն 2019 թվականին: Սա դժգոհություն էր առաջացրել գործադուլավորների շրջանում:
Մեքենաներվարների կայացուցիչների հետ բանակցությունները վարում էին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն, քաղաքապետի տեղակալ Իրակլի Բենդելիանին եւ տրանսպորտային ընկերության ղեկավարը, որի գերատեսչության մեջ էլ գտնվում է մետրոպոլիտենը: Հանդիպումից հետո Իրակլի Խմալաձեն լրագրողներին հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքապետը մտադիր է գալ Գլդանիի պահոց, որտեղ հավաքվել են մեքենավարները, բանակցություններն այնտեղ շարունակելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ մետրոյում գործադուլի մասին հայտարարվել էր «Էրտոբա-2013» մեքենավարների արհմիության կողմից, Կախա Կալաձեն այդ գործողություններն անմիջապես բնակչությանը շանտաժի ենթարկելու եւ վերջնագրերի լեզվով խոսելու փորձ է անվանել: Նա նաեւ նշել է, որ չի կարող բարձրացնել մեքենավարների աշխատավարձերը, քանի որ սոցիալական եւ կոմունալ ծառայությունների մյուս աշխատակիցներն ավելի քիչ աշխատավարձ են ստանում:
Քաղաքապետարանի գրասենյակը նաեւ փաստաթուղթ էր տարածել, որում նշված է, որ մեքենավարները 1500-ից մինչեւ 1800 լարի են ստանում: Այդպես, 250 վարորդների աշխատավարձերի բարձրացման համար անհրաժեշտ է տարեկան մոտ 1 միլիոնին լրացուցիչ գումար հատկացնել: Այս գումարը բյուջեուվ նախատեսված չէ», - հիշեցրել է Կալաձեն:
Մինչդեռ, վարորդները լրագրողներին քաղվածքներ են ներկայացրել բանկային հաշիվներից, որտեղ նշվում է, որ նրանք ստանում են առավելագույնը 1200 լարի. խնդիրն այն է, որ քաղաքապետարանը հրապարակում է աշխատավարձի մասին ցուցանիշները մինչեւ բոլոր հարկերի վճարումը, եւ մեքենավարները հայտարարում են, թե որքան են իրենք իրականում ստանում:
Թբիլիսիի մետրոյում գործադուլը շարունակվում է. մեքենավարները Կալաձեի հետ բանակցություններից դժգոհ են

Հասանելի է
русскийՏեղադրություն




























