ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի որոշմամբ Կարեն Ղահրամանյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ: