Հայաստանւ տարածքում հունիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում հունիսի 5-ին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 6-ին անձրեւի հավանականությունը փոքր է:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +17, վաղը ցերեկը՝ +28 +30:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +13+15, ցերեկը՝ +24+26,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +7+12, ցերեկը՝ +18+23,

Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24, 

Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +24+27,  

Արագածոտնի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +18+23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +26+28,

Արարատում գիշերը` +13+15, ցերեկը՝ +28+30,

Արմավիրում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը՝ +28+30,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+18, ցերեկը՝ +26+30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+25,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +11+16, ցերեկը՝ +24+27: