News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարարության ուսումնասիրություններով, Հանրային հեռուստաընկերությունում շուրջ 2 մլրդ դրամի չարաշահումներ են եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը եւ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը:

Հարցին նախ անդրադարձավ Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշեց, որ չի կարծում, թե Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսական չարաշահումներ են եղել, ինչպես հրապարակվել է մամուլում. «Չարաշահում բառը վստահ չեմ, որ արտահայտում է ուսումնասիրության արդյունքը: Խոսքը ընթացակարգային շեղումների մասին է եւ միայն մոտ 183 մլն դրամի մասին է խոսքը, որը վերականգնման ենթակա գումար է եղել ու դա վերականգնվել է։ Իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխան արձանագրումներ են եղել, եւ դրանք շտկվել են»:

Խնդրին անդրադարձավ նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ նշելով, որ խնդիրները եղել են տեխնիկական ու հաշվետվությունների տողերի սխալ ձեւակերպումների հետեւանքով ծագել են հարցեր. «Տեղի է ունեցել հետեւյալը՝ այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել ընդունենք 5 տեսախցիկ, սակայն ընթացքում պարզվել է, որ վնասվել է ձայնային ստուդիայի վահանակը, սակայն մենք լուծումը գտել ենք ու գնել ենք երկու տեսախցիկ, եւ մեկ վահանակ, որպեսզի հատկացվող գումարը չգերազանցվի։ Պնդում եմ՝ գումարի վատնում, շեղում, չարաշահում տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել բյուջեի տողերի ձեւակերպումների տարբերություն, բայց հետագայում մեզ ասվել է, որ նման փոփոխություն անելու դեպքում պետք է դիմեինք ֆինանսների նախարարություն»,- ասաց Մարգարիտա Գրիգորյանը՝ հավելելով, որ հրապարակված 2 մլրդ դրամի շեղումը հիմնականում ծախսվել է ընթացիկ խնդիրների լուծման վրա։

«Ես հասկանում եմ, որ 2 մլրդ դրամը հնչեղ թիվ է, ես հասկանում եմ, որ դա կարող է համարվել սխալ մենեջմենթի արդյունք, բայց, ես չեմ համաձայնի նման դիրքորոշումների հետ, քանի որ այդ մենեջմենթը Հանրային հեռուստաընկերությունում իրականացրել է շենք-շինությունների պահպանման ահռելի ծավալի աշխատանք, տեխնիկա է ձեռքբերել ու հաղորդացանցն է թարմացրել»,- ավելացրեց Մարգարիտա Գրիգորյանը։

Նա սակայն հստակ չկարողացավ պատասխանել, թե բյուջե վերադարձված 183 մլն դրամի շեղումն ինչի հետ է կապված եղել: Նա նշեց միայն, որ այդ գումարից 8 մլն դրամը շինարարական կազմակերպության մեղքով է եղել, որը վերադարձրել է այդ գումարը:

Նշենք, որ 2017 թվականին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը բյուջեից ստացել է 6 մլրդ 550 մլն 179 հազար դրամ, որից ՀՀ հանրային հեռուստաընկերության բաժինը կազմել է 5 մլրդ 239 մլն դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ