News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դիզայներ Քեյթ Սփեյդին Նյու Յորքի իր բնակարանում մահացած են հայտնաբերել։ Նա ինքնասպան է եղել, հայտնում է AFP-ն։ Սփեյդը 55 տարեկան էր։

Կնոջ դին հայտնաբերել է տան աշխատողը տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը 10։20-ին։ Սփեյդի վզին շարֆ է փաթաթված եղել եւ կապված է եղել դռան բռնակին, հաղորդում է Associated Press-ը։ Ինքնասպանության դրդապատճառները հայտնի չեն։ Associated Press-ի տվյալներով, նա մահվանից առաջ գրառում է արել, որի բովանդակությունը դեռեւս անհայտ է։

Քեյթ Սփեյդը 1993 թվականին ստեղծել է սեփական բրենդը՝ Kate Spade New York-ը։ Նյու Յորքում Kate Spade New York-ի 140 խանութ է գործում։ Սկզբում նա միայն պայուակների դիզայնով էր զբաղվում, ապա սկսել է թողարկել նաեւ հագուստ, աքսեսուարներ, օծանելիք եւ ինտերիերի իրեր։ Դիզայները իր բրենդը վաճառել է 2006-ին, իսկ 2016 թվականին ստեղծել է Frances Valentine նոր ապրանքանիշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ