News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չի հաջողվել համոզել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու անհրաժեշտությունը:

Փարիզում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ակնհայտ է դարձել, որ Նեթանյահուն ու Մակրոնը հակասող կարծիքներ ունեն Իրանի հարցում։

Նեթանյահուն միջուկային զենք ունեցող Թեհրանին անվանել է աշխարհին սպառնացող ամենամեծ վտանգը․ «Միջուկային արխիվը, որ մենք վերջերս հայտնաբերեցինք, ապացուցում է, որ Իրանը խաբել է աշխարհին միջուկային զենքի ստեղծման ծրագրի հարցով։ Եվ ես կարծում եմ, որ եկել է առավելագույն ճնշում Իրանի վրա գործադրելու ժամանակը»,-ասել է նա, փոխանցում է AP-ն։

Իր հերթին Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում աշխատանքը լավագույն միջոցն է համարում Իրանի միջուկային գործունեությունը վերահսկելու առումով։ Նա նաեւ չի տեսնում, թե Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալն ինչպես է օգնելու բարելավել տարածաշրջանային կայունությունը։

Մակրոնը նաեւ անդրադարձել է պաղեստինյան տարածքներին՝ դատապարտելով բռնության ցանկացած ձեւ քաղաքացիական անձանց նկատմամբ, մասնավորապես, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ