News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Facebook ընկերությունը որոշել է այս շաբաթվա վերջին դադարեցնել Huawei–ի հետ գործընկերային համաձայնագիրը, որով չինական ընկերությանը հասանելիություն էր տրամադրվում այդ սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներին, փոխանցում է The New York Times–ը։

Վերոհիշյալ համաձայնագիրը Huawei–ի հետ կնքվել է 2010 թվականին եւ գործում է առ այսօր։

Կիրակի օրը The New York Times–ը տեղեկացրել է, որ Facebook–ը վերջին 10 տարվա ընթացքում նմանատիպ պայմանագրեր է կնքել հեռախոսներ, սմարթֆոններ եւ այլ էլեկտրոնային տեխնիկա արտադրող առնվազն 60 խոշոր ընկերությունների հետ։ Պարբերականը նշում է, որ կնքված պայմանագրերը կասկածի տակ են դնում Facebook ընկերության կողմից օգտատերերի տվյալների պաշտպանության սեփական կանոնները  եւ ԱՄՆ առեւտրի հարցերով դաշնային հանձնաժողովի պահանջները։ Ընդ որում, սմարթֆոններ արտադրողները հասանելիություն են ստացել ոչ միայն սոցցանցի օգտատերերի, այլ նաեւ նրանց ընկերների տվյալներին առանց վերջիններիս համաձայնության։

Մարտին պարբերականը հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են ամերիկյան այն բջջային ու ինտերնետ կապի օպերատորներին սուբսիդիաներից զրկելու հնարավորությունը, որոնք ապրանքներ են գնում չինական հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից, դրանց թվում նաեւ Huawei–ից։ Վաշինգթոնը բազմիցս պնդել է, որ այդ ընկերությունները, այդ թվում՝ Huawei–ն ու ZTE–ն համագործակցում են Չինաստանի հատուկ ծառայությունների հետ։

Facebook–ը սկանդալի կենտրոնում է հայտնվել Cambridge Analytica–ին սոցցանցի օգտատերերի տվյալները փոխանցելու The New York Times–ի հրապարակումից հետո։ Խոսքը, տարբեր գնահատականներով 87 մլն օգտատերերի տվյալների մասին է։ Ցուկերբերգը ապրիլին հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի երկու լսումներում։ Նա ամերիկյան օրենսդիրներին հավաստիացրել է, որ այուհետ իր ընկերությունում զգուշորեն կմոտենան օգտատերերի անձնական տվյալներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ