News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավելի քան 30 մարդ է հիվանդանոց դիմել Ադրբեջանի հյուսիս–արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հետո, մեկ մարդ զոհվել է սրտի նոպայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սաֆայա Ահմեդովային։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնում հայտնել են, որ Զագաթալյան շրջանում (երկրի հյուսիս–արեւմուտք) 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հյուսիս–արեւելքում, Վրաստանում եւ Դաղեստանում։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով, երկրաշարժի հետեւանքով մի քանի մասնավոր տների պատերին ճաքեր են հայտնվել։

«Գախի եւ Զագաթալայի կենտրոնական շրջանային հիվանդանոցներ են դիմել ընդհանուր առմամբ 31 հոգի։ Զագաթալյան շրջանի Գյոյամ գյուղի բնակիչ 63-ամյա Սոլթան Գանդահովը մահացել է սրտի նոպայից, որն առաջացել է ուժեղ սթրեսից»,–հայտնել է Ահմեդովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ