News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը եւ Լենա Նազարյանը ներկայացրել են անձնական երաշխավորագիր ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։

Այս մասին Հրաչյա Հակոբյանը գրել է Facebook-ի իր էջում եւ հրապարակել երաշխավորագրի լուսանկարը:

«Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ»,- գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը երաշխավորություն են ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։

Բացի այդ, նույն գործով անցնող Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոնորդությունը փոխելու հարցով միջնորդություն են ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ