News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2018 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կմնան 3,1 տոկոս հաստատուն մակարդակում, չնայած վերջերս արձանագրված դանդաղմանը, սակայն հաջորդ 2 տարիներին աստիճանաբար կնվազեն զարգացած երկրներում տնտեսության աճի դանդաղման եւ ձեւավորվող շուկայական տնտեսությամբ երկրների ու զարգացող երկրների շարքից հումքի խոշոր արտահանողների տնտեսության վերականգնման էֆեկտի հարթման պատճառով: Այս մասին նշված է ՀԲ զեկույցում:

Կանխատեսումների համաձայն՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսությունների աճի տեմպերը առավել չափավոր կդառնան. 2018 թվականի ցուցանիշը վերանայվել է մեծացման ուղղությամբ եւ կկազմի 3,2 տոկոս, իսկ 2019-ին կնվազի մինչեւ 3,1 տոկոս, քանի որ հումք արտահանող երկրների տնտեսության որոշ աշխուժացումը միայն մասամբ կհավասարակշռվի հումք ներմուծող երկրներում անկմամբ:

Ըստ կանխատեսումների՝ Հայաստանում աճի տեմպերը 2018-ին կնվազեն մինչեւ 4,1 տոկոս (2017-ին՝ 7,5 տոկոս) եւ մինչեւ 4,0 տոկոս 2019-ին: Ադրբեջանում աճի տեմպերը կաճեն մինչեւ 1,8 տոկոս (2017-ին՝ 0,1 տոկոս) եւ մինչեւ 3,8 տոկոս 2019-ին: Վրաստանում աճի տեմպերը կաճեն մինչեւ 3,2 տոկոս 2018-ին (2017-ին՝ 3,0 տոկոս) եւ մինչեւ 3,4 տոկոս 2019-ին: Իրանում աճի տեմպերը կնվազեն մինչեւ 4,1 տոկոս 2018-ին (2017-ին՝ 4,3 տոկոս) եւ նախկին ցուցանիշների շրջանակում կմնան 2019-ին: Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայում աճի տեմպերը կնվազեն մինչեւ 4,5 տոկոս 2018-ին եւ մինչեւ 4,0 տոկոս 2019-ին:

Սպասվում է, որ Ռուսաստանում այս տարի աճի տեմպերը կայուն կմնան՝ 1,5 տոկոսի մակարդակում, իսկ հաջորդ տարի կաճեն մինչեւ 1,8 տոկոս, քանի որ նավթի գների աճի ազդեցությունը եւ դրամավարկային քաղաքականության մեղմացումը կթուլանան նավթի արդունահանման կրճատմամբ եւ տնտեսական պատժամիջոցների շուրջ իրավիճակի անորոշությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ