News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որը չորեքշաբթի անցկացվել է Կըզըլում, միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«ԱՊՀ երկրների զինված ուժերի մարտական հնարավորությունների մեծացման շահերի շրջանակում միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին: Ինչպես նաեւ՝ երկրատարածական տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին»,- նշված է նիստի արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռազմական նշանակության համատեղ համակարգերի գործառնության կատարելագործման շրջանակում պաշտպանության նախարարները քննարկել են ԱՊՀ ՀՕՊ Միավորված առանցքի, Կապի համատեղ համակարգի, Պետական ռադիոտեղորոշման ճանաչման միասնական համակարգի, զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության եւ այլ համակարգերի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկները:

Մասնավորապես՝ հաստատվել է Բելառուսում ԱՊՀ ՀՕՊ Միավորված առանցքի համատեղ համակարգչային հրամանատարա-շտաբային՝ «Տարածաշրջանային անվտանգություն – 2018» զորավարժությունների անցկացումը: Ղազախստանում տեղի կունենան հակաօդային պաշտպանության զորքերի (ուժերի) օպերատիվ-տակտիկական հրամանտարա-շտաբային «Մաքուր երկինք – 2018» զորավարժությունները: Հավանություն են ստացել Կապի համատեղ համակարգերի զարգացման միջազգային պայմանագրային հիմքերը, ինչպես նաեւ վերլուծվել է 2017 թվականին զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության վիճակը, նշված է համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ