News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Տուվայի շրջանում այսօր՝ հունիսի 6-ին, անցկացվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բացելով նիստը, ասել է, թե ԱՊՀ երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների, առաջին հերթին միջազգային ահաբեկչության կողմից:

«Խորհրդանշական է, որ նիստն անցկացվում է Ասիայի աշխարհագրական կենտրոնում՝ Կիզիլում: Համատեղ սահմաններն ու պատմական կապերի ընդհանրությունը մեզ թույլ է տալիս վստահելի երկխոսություն ծավալել ամենահրատապ թեմաների շուրջ»,-ասել է նա:

Ռուսաստանի Տուվայի շրջանը գտնվում է Մոնղոլիայի հետ սահմանին: Պատվավոր հյուրի կարգավիճակով ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Մոնղոլիայի պաշտպանության նախարարը:

Նիստի ընթացքում Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով ազգային զինված ուժերի ամրապնդման գործում: Նույն մաղթանքով Շոյգուն շնորհավորել է նաև Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ