News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2015 թվականի հունվարից ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները զգալիորեն զարգացել են: Այս մասին նշված է Եվրոպական հարեւանության քաղաքականության հրապարակած Հայաստանի հետ հարաբերությունների մասին նոր զեկույցում:

Երկկողմ գործընկերության մասին նոր համաձայնագրի ժամանակավոր ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ այս տարվա փետրվարին գործընկերության առաջնահերթությունների շուրջ աշխատանքի ավարտը նպաստել են հաջողությանը, նշված է զեկույցում, որը հրապարակվել է ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհրդի առաջին նիստի նախաշեմին, որը տեղի է ունենալու հունիսի 21-ին:

«Մենք դարձել ենք ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունների ու իր Հայաստանի համար շատ կարեւոր ժամանակահատվածի ականատեսը: Մեր նոր երկկողմ պայմանագրում շատ ծանր աշխատանք ու վճռականություն է ներդրվել, որը մեր քաղաքացիներին ակնհայտ շահ կբերի՝ սկսած թափանցիկության եւ հաշվետվողականության մեծացումից, մինչեւ առեւտրի եւ ներդրումների համար ավելի ընդլայնված հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությունը: Ժամանակն է համաձայնագիրն իրականացնել գործընկերության մեր առաջնահերթությունների հետ, որպեսզի ծանր աշխատանքը կոնկրետ արդյունքների բերի»,- հայտարարել է ԵՄ ԱԳ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանն, իր հերթին, նշել է, որ ի հավելումն նոր համաձայնագրի, որը միաձայն հավանություն է ստացել Հայաստանի խորհրդարանում, հուսադրող քայլեր են նկատվել «մեր քաղաքացիների մերձեցման» համար: Նա, մասնավորապես, նշել է  Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը եւ տրանսեվրոպական տրանսպորտային ցանցերի ընդլայնումը: «Հայաստանը նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել Բրյուսելում անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, երբ առաջնորդները հավանություն տվեցին «2020 թվականի համար 20 արդյունքներին», եւ լրացրեց մեր երկկողմ օրակարգի առաջնահերթությունները»,- հայտարարել է Հանը:

Նոր զեկույցում Հայաստանի վերաբերյալ նշված է, որ 2018 թվականի մայիսին խաղաղ ցույցերը հանգեցրին Հայաստանի Սահմանադրության շրջանակում կառավարության փոփոխության: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների հարգմանը, ինչպես նաեւ կայուն ու բարգավաճող սոցիալ-տնտեսական համակարգին նպաստող բարեփոխումներին:

Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի խորհրդարանի մեծամասնության կողմից օրենք է ընդունվել բռնության կանխման, զոհերի պաշտպանության եւ ընտանիքում համախմբվածության վերականգնման մասին, որը ԵՄ-ն մեծ քայլ է համարում մարդու իրավունքների ավելի մեծ պաշտպանության եւ գենդերային հավասարության ուղղությամբ:

Կրթության ոլորտում բարեփոխումներն իրականացվել են Բոլոնյան գործընթացին համապատասխան՝ Erasmus + ծրագրի աջակցությամբ: Հայկական համալսարանները կարողացել են ուսումնական ծրագրերն արդիականացնել: Զեկույցի համաձայն՝ համալսարանների 1800 ուսանողներ եւ դասախոսներ ընդհուպ մինչեւ 2017-ի տարեվերջ ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակում մասնակցել են ծավալուն ծրագրերի:

2016 թվականին Հայաստանը սկսեց ասոցացվել «Հորիզոն-2020» գիտական հետազոտությունների զարգացման Շրջանակային ծրագրին, որը հնարավորություններ է ընձեռում երկրի հետազոտական ինստիտուտներին եւ ձեռնարկություններին, որոնք ուղղված են գիտական գիտելիքների վերափոխմանը կոմերցիոն հնարավորությունների: «ԵՄ-ն ինովացիաների համար» նախաձեռնությունը, որը սկսվել է 2016 թվականի նոյեմբերին, ուղղված է Արեւելյան գործընկերության երկրներում ինովացիաների խթանմանը: Երեւանում կստեղծվի «ԵՄ-ն ինովացիաների համար» Կենտրոն, որը կնպաստի գիտական կրթությանը եւ համալսարանների ու ձեռնարկությունների միջեւ սերտ կապերին:

2014 թվականից սկսած ԵՄ-ն Հայաստանին գրեթե 120 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն է հատկացրել՝ հատուկ ուշադրություն դարձնելով մասնավոր հատվածի, կառավարման եւ կրթության զարգացմանը: Դրանից զատ, Հայաստանը շահել է նաեւ բազամակողմ նախագծերի ֆինանսավորումից: Տրանսպորտային ենթակառուցվածքներին եւ էներգաարդյունավետությանն աջակցություն է ցուցաբերվել Հարեւանության ներդրումային ֆոնդի շրջանակում, իսկ ԵՄ հետագա աջակցությունն ուղղված է քաղաքացիներին կոնկրետ արդյունքներ տրամադրելուն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են դատական բարեփոխումները, ֆինանսներին եւ տնտեսական զարգացմանը հասանելիությունը, կապը, կրթությունը եւ շարժունակությունը: Քաղաքացիական հասարակությանն աջակցությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարության խորացումը եւ քաղաքացիների մասնակցության ամրապնդումը կմնան ԵՄ ուշադրության կենտրոնում:

ԵՄ-ն նաեւ շարունակել է ամբողջությամբ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվրամիությունը համոզված է, որ հակամարտությունը արագ քաղաքաական կարգավորում է պահանջում՝ ըստ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ