Հայաստանի տարածքում հունիսի 7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝  4-5 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում  հունիսի 7-ին երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +27 +29:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներում գիշերը` +6+10, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +12+15, ցերեկը՝ +24+26,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +6+10, ցերեկը՝ +18+23,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+23,

Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը` +24+27, 

Արագածոտնի լեռներում գիշերը` +6+10, ցերեկը՝ +18+23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +26+29,

Արարատում գիշերը` +13+16, ցերեկը՝ +27+29,

Արմավիրում գիշերը՝ ` +13+16, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +6+10, ցերեկը՝ +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+18, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +13+16, ցերեկը՝ +24+28: