News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 24
USD
478.73
EUR
530.62
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Միչեւ վարչապետ նշանակվելս եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը՝ չհաշված մենաշնորհները եւ Դրմբոնի ոսկու հանքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին:

«Վերջին անգամ 2006 թվականին իմ աշխատողների քանակն անցնում էր 700-ից»,-ասաց նա՝ հավելելով, ոևր հիմնականում զբաղվել է եղել գյուղատնտեսությամբ եւ վերամշակումով: «Սկսել եմ հող մշակել սահմանամերձ տարածքում՝ Ջաբրայիլում, որտեղ մարդիկ վախենում էին գնալ: Ակնայի շրջանում հող մշակել սկսել եմ 1997 թվականին, երբ մարդիկ քարտեզի վրա Աղդամի տեղը չգիտեին:

Հետո մասնակցել եմ Մարտունու եւ Կարմիր շուկայի գինու գործարանի սեփականաշնորհմանը, 2 ավերակ պատերազմի հետո իմ գործընկեր Բարսեղ Բեգլարյանի հետ դարձրել են Ղարաբաղի ամենահեռանկարային գործարաններից մեկը: Շնորհիվ իմ տնտեսական գործունեության Ղարաբաղում 2002 թվականից խաղողի մթերման խնդիր չկա, միգուցե գինը գյուղացուն չի բավարարում, բայց մթերման խնդիր չկա:

Այդ գործարանի հիմնադիրն եմ, 2007 թվականին եղել եմ 50 տոկոսի բաժնետերը, այսօր 30 տոկոսի բաժնետերն եմ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով. «Հողերը մշակվում են, հայտարարագիր ներկայացնում եմ, բացի այդ Ստեփանակերտում ունեմ «Նաիրի» հանրախանութը, որը նվիրել եմ մեծ աղջկանս»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված վիճակը մտահոգիչ է․ Գրիգորի Սահակյան
Մենք սովոր ենք ապրել օրվա հոգսերով՝ չմտածելով վաղվա մասին․․․
Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը...
Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը նախազգուշական հացադուլ է սկսել՝ ընդդեմ ՀԷԿ-աշինության
Ելնելով քրեորեն հետապնդելի կոռուպցիոն գործարքների շրջանակում Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-երի անվերահսկելի շինարարության հետեւանքով...
Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին. ամփոփվել են 2019-ի արդյունքները
Նախագահ Սահակյանը 2019 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքները...
«Լուրջ սպառնալիքներ կան». Արցախի նախագահի խորհրդականը` զինվորների` հեռախոս ունենալու կարգի մասին
Կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը...
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Հայկ Խանումյանին առաջադրեց Արցախի նախագահի թեկնածու
Խանումյանը բացառեց որեւէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը եւ բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի...