News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ռիչարդ Միլսին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Ադամ Շտեֆանին։

 Ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին եւ ԱՄՆ ՄԶԳ-ին`  տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանում  իրականացվող բարեփոխումներին գործուն եւ մշտական աջակցության համար։ Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝  նախարարն ասել է. «Թավշյա հեղափոփոխությունից հետո մեզ համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ ձեւավորելու իրավամբ ժողովրդավարական երկիր,  եւ այս ճանապարհին մեր կառավարությունը առանցքային է համարում տեղերում ժողովրդավարության հաստատումը»: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացում Ս. Պապիկյանն առանցքային է համարել հանրային մասնակցությունն ու  հանրային լսումների կազմակերպումը եւ ընդգծել, որ խոշորացման գործընթացը պետք է տեղի ունենա ներքեւից` հանրության քննարկումների եւ ընդհանուր տեսլականի ձեւավորման պայմաններում,  միաժամանակ հույս հայտնելով, որ այս հարցում կարող են ապավինել ԱՄՆ-ի  աջակցությանը։

Իր խոսքում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռ. Միլսը մասնավորապես նշել է. «Շնորհավորանքներս  Ձեր նշանակման կապակցությամբ: Տեղական ինքնակառավարման բարեփոխումները՝ համայնքների վարչական եւ ֆինանսական ապակենտրոնացման հետ մեկտեղ, հանդիսանում են առավել տոկուն ժողովրդավարության ու հանրության վստահության մեծացման կարեւոր գործոն: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը տեղական ինքնակառավարման բարեփոխումներին եւ նոր կառավարության մյուս առաջնահերթ խնդիրներին»: Դեսպանը հավելել է նաեւ, որ Հայաստանի համար հնարավորությունների նոր գլուխ է բացվել եւ Միացյալ Նահանգների կառավարությունը կանի հնարավորը՝ բարեփոխումների աշխատանքներում Հայաստանին օգտակար լինելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեղական օղակներում ժողովրդավարության հաստատման, այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության, ինչպես նաեւ համայնքների խոշորացման արդյունքում առաջացած դժվարությունների հաղթահարման եւ առկա խնդիրների առավել արդյունավետ լուծման ճանապարհներ գտնելուն միտված հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ