News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավում 30 տարվա վաղեմության բանկի կողոպուտի գործով դատավարություն  է սկսվել փանկ երաժիշտ Ժիլ Բերթենի նկատմամբ: Մինչեւ վերջերս Ժիլը մահացած էր համարվում, թեեւ իրականում տասնամյակներ շարունակ թաքնվում էր ֆրանսիական իշխանություններից, հաղորդում է BBC-ն:

1980-ականների սկզբին երիտասարդ Ժիլ Բերթենը երգում էր Բորդոյի Camera Silens փանկ խմբում: Camera Silens-ը իրեն համարում էին սափրագլուխ անարխիստներ:1988-ի ապրիլին Ժիլն իր հանցակիցների հետ կողոպուտ կազմակերպեց: Թուլուզում անարխիստների խումբը հարձակվեց Brinks ընկերության ինկասացիոն մեքենայի վրա եւ 12 մլն ֆրանկ գողացավ:

Փողերը չհաջողվեց գտնել, բայց գրեթե բոլոր կողոպտիչները, բացառությամբ Բերթենի, ձերբակալվեցին եւ պատասխանատվության ենթարկվեցին:

2016-ի նոյեմբերին Բերթենը հանձնվեց Թուլուզ քաղաքի իշխանություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ