News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Samsung-ի հաջորդ ֆլագմանային պլանշետաֆոն մոդել Galaxy Note 9-ը գործնականում ամբողջությամբ կփոխառի իր նախորդի՝ Note 8-ի դիզայնը: Այս մասին հայտնում է Ice Universe-ը, որը «Թվիթերում» հրապարակել է առաջիկա նորույթի ապշտապանիչ ապակու պատկերը, փոխանցում է Vesti-ն: 

Ենթադրվում է, որ ֆաբլեթի կերպարը գրեթե անփոփոխ թողնելու կորեացիների մտադրությունը պայմանավորված է արտադրական ծախսերի կրճատման ցանկությամբ: Samsung-ը գարնանը նույնկերպ էր վարվել Galaxy S9-ի դեպքում՝ որոշելով, որ անցյալ տարվա ֆլագմաններին նորերի արտաքին նմանությունը նրանց ոչ մի վնաս չի հասցնի: Ճիշտ այդպես՝ հեռվից Note 9-ը ոչ մի բանով չի տարբերվի 2017 թվականի մոդելից. տարբերությունը միայն թեթեւակի մեծացված ճակատային խցիկն է:

Վերջին տեղեկություններով՝ Note 9-ը կներկայացվի օգոստոսի 9-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր նույն Ice Universe-ը, «իննյակի» մոդելներից մեկը կունենա օպերատիվ եւ մշտական հիշողության ռեկորդային ծավալներ՝ 8 եւ 512 ԳԲ:

Բացի այդ, սպասվում է, որ ինչպես գարնանը թողարկված Galaxy S9-ի դեպքում, հետին պանելի վրա տեղադրված մատնահետքերի հաղորդիչները ավելի հարմար կլինեն՝ դրանք կտեղադրվեն պատյանի կենտրոնում խցիկի տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ