News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական կառավարությունը գտնվում է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վավերացման գործընթացում, եւ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Այս մասին հունիսի 7-ին բրիտանահայ գործարար համաժողովի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Դեսպանը շեշտեց, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքված համաձայնագիրը չի կարելի ամբողջությամբ առեւտրային համաձայնագիր կոչել, սակայն այն հիմք է ծառայում Հայաստանում բարեփոխումներին մշտական աջակցության համար, որոնց նպատակը գործարար միջավայրի բարելավումն է:

«Նման համաձայնագրերը մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում են մեր բոլոր նախարարություններում: Մեծ Բրիտանիան խորհրդարանական ժողովրդավարություն է, եւ համաձայնագիրը պետք է քննարիվի խորհրդարանի կողմից: Խորհրդարանական գործընթացը կսկսվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, եւ մենք ակնկալում ենք, որ մի քանի ամիս անց այն կվավերացվի»,- ասաց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ