News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ռեվերսներ չպետք է լինեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ն աընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ. «Մեր խնդիրն է լինելու առավել մեծացնել մեր անդամության արդյունավետությունը: Մայիսի 13-ին ԵՏՄ գագաթաժողովում համոզվեցի, որ այդ խնդիրը հետապնդում են այդ կառույցի նաեւ մյուս երկրները:

Մեզ համար կարեւոր է ՌԴ-ի հետ  ամենատարբեր բնագավառներում ռազմավարական հարաբերությունները զարգացնելը: Հայաստան-ՌԴ հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավահավասարության պատրաստակամության վրա: Կառավարությունը ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես երկրի անվտանգության կարեւոր բաղկացուցիչ»,-ասաց Փաշինյանը: Նա նաեւ ընդգծեց, որ լրջորեն աշխատելու են զարկ տալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների գործակցությանը. «ԵՄ-ի հետ համագործակցելու ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման եւ ԵՄ մուտքի ազատականացման ուղղությամբ:  Իրանի եւ Վրաստանի հետ եւս ապետք է այնպիսի հարաբերություններ զարգացնել, որը հատուկ է իրար հետ սերտ համագործակցող հարեւաններին եւ որոնք զերծ կլինեն քաղաքական կողմնակի ազդեցություններից:

Մեր քաղաքականությունը չի եղել եւ չի լինելու ամերիկամետ, եվրոպամետ, ռուսամետ, հակաամերիկյան, հակաեվրոպական, կահառուսական: Մեր առանցքային նպատակը մեր երկրի ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումն է, մեր երկրի շահերի սպասարկումը: Մետամետ քաղաքականության մշակույթը պետք է արմատախիլ արվի Հայաստանից»,-ասաց նա:

Հրապարակվել է ՀՀ Կառավարության ծրագիրը (ամբողջական տեքստ)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ