News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագրում պետք է լինեն թվեր։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը։

«Այն, որ կառավարության ծրագրում պետք է լինեն թվեր, նորություն չեն։ Զիմբաբվեի կառավարության գործունեության ծրագիրը որ բացեք, կտեսնեք թվեր։ Այլ հարց է, թե այդ թվերը ինչ ժամանակում են հասարակության համար տեսանելի դառնում»,-նշեց նա։

Կոստանյանը շեշտեց, որ ոչ մեկ չի վիճարկում, որ «մենք ունենանք տնտեսական աճ, բայց դրա արդյունքը հասարակությունը կտեսնի ավելի ուշ»։

Դիտարկմանը, որ այս դեպքում գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, Կոստանյանը նկատեց․ «Հավերժ կառավարություններ չեն լինում, ամեն կառավարություն էլ ժամանակավոր է։ Եթե կառավարությունն իրեն համարում է ժամանակավոր, քաղաքացու համար ի՞նչ տարբերություն, նա ուզում է ամեն օր իր կենսամակարդակի բարձրացում տեսնել»։

Հարցին, թե ինչ իրավական փոփոխություններ կբերի հանգամանքը, որ ՀՀԿ-ն այլեւս մեծամասնություն չէ, Կոստանյանը պատասխանեց․ «Չի բերելու, կարող է բերել, բայց ինքնին դա չի ենթադրում փոփոխություններ։ Կարող է հիմք հանդիսանալ փոփոխությունների համար, բայց պարտադիր հետեւանք չի կարող լինել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ