News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են «պատահական փոփոխություններ» լինել կամ՝ «արեւմտյան քաղաքական համայնքի փլուզման» առաջին ազդանշաններ: Այս մասին նա գրել է The New York Times-ում հրապարակված իր հոդվածում:

Ինչպես նշվում է, առաջիկա G7 գագաթնաժողովին կքննարկի ամերիկյան կողմի՝ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, Իրանի միջուկային գործարքից դուրս գալը, ինչպես նաեւ ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի սահմանումը:

«Այսօրվա գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք այդ որոշումները… միայն սեզոնային ցնցումներ են, թե՝ ավելի շուտ արեւմտյան քաղաքական համայնքի փլուզման առաջին ախտանիշեր, որոնք G7-ը ներկայացնում եւ ոչ պաշտոնական կերպով գլխավորում է»,- ասել է Տուսկը:

Նա հավելել է, որ եվրոպական երկրները պետք է երախտապարտ լինեն Թրամփին, քանի որ այժմ Եվրոպան պետք է ամեն ինչ անի՝ տրանսատլանտյան կապերը պաշտպանելու համար, փոխանցում է «Գազետա»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ