News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Չարենցավանի գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը եւս 3 տարի կպաշտոնավարի: Այսօր` հունվարի 23-ին կայացած ընտրություններում նա հաղթանակ է տարել անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանի նկատմամբ:

Ինչպես NEWS.am-ին Չարենցավանից հայտնեց  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված մոտ 21 հազար ընտրողներից 9514-ը:

Հակոբ Շահգալդյանը ստացել է 8340 քվե, մինչդեռ նրա մրցակիցը ստացել է 792 քվե: Անվավեր քվեաթերթիկների թիվը 270-ն է:

Այժմ Չարենցավանում  բավական հանդարտ իրավիճակ է, եւ որեւէ միջադեպ չի արձանագրվել:

Նշենք, որ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին է, իսկ Նիկողոսյանը նախկինում եղել է ՀՅԴաշնակցության անդամ, սակայն մի քանի տարի առաջ նրան հեռացրել են կուսակցությունից:

Թեկնածու Մուշեղ Նիկողոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել էր, թե քաղաքում վախի մթնոլորտ է տիրում, իսկ գործող քաղաքապետը ահաբեկում եւ վարչական լծակներ է օգտագործում, մինչդեռ հենց նրա վստահված անձինք տեղամասերում հերքել էին Նիկողոսյանին` նշելով, որ որեւէ խախտում կամ ճնշում չեն նկատել:

Ի դեպ, ֆոտոլրագրողը Չարենցավանի եկեղեցու հարեւանությամբ, «Արամյանի օբյեկտում» նկատել էր ԱԺ պատգամավորներ Արթուր Աղաբեկյանի, Վարդան Այվազյանի եւ Ռոբերտ Թովմասյանի մեքենաները: Վերջիններս, ըստ չարենցավանցիների, եկել էին` աջակցելու Մուշեղ Նիկողոսյանին, եւ աշխատանքները կոորդինացնում էին վերոնշյալ ռեստորանից: 

 

 

    Հակոբ Շահգալդյան

 

    Մուշեղ Նիկողոսյան

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ