News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տարօրինակ է, որ ՀՀ կառավարության ծրագրում մի մոտեցում է որդեգրված, որտեղ հավասարության նշան է դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության, սադրանքների ու դիվերսիաների հետեւանքով խոչընդոտվել է բանակցային գործընթացը: Մեր քննադատական խոսքին միջազգային կառույցների կողմից անընդհատ ոչ ադեկվատ պատասխաններ են հնչել. կողմերին կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել եւ իրենց գործողություններով չլարեն իրավիճակը: Տարօրինակ է, որ կառավարության այսօրվա ծրագրի 3-րդ գլխի 2-րդ պարբերության մեջ գրեթե նույն մոտեցումն է որդեգրված, այսինքն՝ կողմերին է կոչ արվում, ասես հավասարության վրա է դրվում հայկական կողմի ու Ադրբեջանի միջեւ»,-ասաց Մելիքյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջերս օտարերկրյա մի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ վերջինս նշել էր, որ ՀՀ-ում քաղաքական զարգացումները լավ առիթ են, որ ՀՀ հանրությանը պատրաստենք խաղաղության:

«Ես ասացի, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի հանրությանը ձեր նշած տրամաբանության մեջ պատրաստենք խաղաղության, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը իր հանրությանը պատրաստում է պատերազմի: Եթե մենք այդ պայմաններում մեր հանրությանը պատրաստենք խաղաղության, նշանակում է մեր հանրությանը պատրաստում ենք պարտության: Մենք նման բանի չենք գնա: Եթե միջազգային հանրությունն ուզում է, որ այդ պրոցեսը տեղի կունենա Հայաստանում, պետք է այնպես անի, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանում: Մենք շատ ու շատ պետք է մեր դիրքորոշումն ագրեսիվացնենք, որ հասնենք Ադրբեջանին»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը կլինի կառուցողական, բայց իր ադեկվատությունը չի կորցնի. «Երբ Ադրբեջանը սպառնում է մեզ, մենք հայտարարենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, դա ճիշտ մոտեցում չէ: Եթե դիմացինը պատրաստվում է պատերազմի, մենք էլ դրան պետք է պատրաստվենք: Մենք չենք պատրաստվում պարտության: Մենք մեր հանրությանը պատրաստում ենք հետագա հաղթանակների: Եթե հակառակորդը ցույց կտա, որ պատրաստվում է խաղաղության, մենք էլ կպատրաստվենք խաղաղության»:

Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ եթե ծրագրում նման խնդիր լինի, մինչեւ քվեարկությունը կշտկեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ