News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվան կշարունակի նպաստել Լեռնային Ղարաբաղի համար փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը: Այս մասին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ նրա՝ ՌԴ դիրքորոշումը մնացել է անփոփոխ: «Այն միշտ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով լուծման դիրքորոշում, որի մասնակիցը Ադրբեջանի եւ այլ երկրների հետ միասին նաեւ Հայաստանն է: Մենք համոզված ենք, որ դա լավագույն ձեւաչափն է, եւ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ ֆրանսիացի եւ ամերիկացիների հետ միասին մենք ընդհանուր շահագրգռված եւ ոչ հակասական գիծ ենք տանում պայմաններ ստեղծման համար, որոնք թույլ կտան համաձայնության գալ Բաքվի եւ Երեւանի հետ»,- ասել է նա:

«Եթե կողմերը որոշակի փուլում համաձայնության գան, որ Լեռնային Ղարաբաղը կրկին պետք է ներկա լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, մենք կհարգենք այդ որոշումը»,- հավելել է Լավրովը: «Այս աշխատանքը [Մինսկի խմբի] շարունակվում է երկար տարիներ, տարբեր փուլեր են եղել: Որոշ փուլերում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացին, ապա կողմերի համաձայնությամբ ձեւաչափը փոխվել է եւ դարձել այնպիսին, ինչպիսին հիմա է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ