News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունից եւ վարչապետից ստացել եմ հավաստիացում, որ մինչեւ տարվա վերջ Նինոցմինդա-Բավրա ճանապարհը կվերանորոգվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց ուղեց Նիկոլ Փաշինյանին նրա վրաստան կատարած այցի, ինչպես նաեւ հայ-վրացական հարաբերությունների մասին՝ նշելով. «Կառավարության ծրագրում եւ ձեր ելույթներում նշել եք, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է խարսխվեն փոխադարձ հարգանքի, ինքնության վրա, զերծ պահվեն աշխարհաքաղաքական ազդեցություններից: Այս տարվա մայիսի 30-31-ին կատարեցիք պաշտոնական այց Վրաստան, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրներ: Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանը շվեյցարական ընկերության հետ համաձայնագիր ստորագրեց՝ դեպի Ռուսաստան միջանցք բացելու հետ կապված արդյոք քննարկեցի՞ք Լարսին այլընտրանք բացելու հարցը»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք փորձեցինք ձեւակերպել հայ-վրացական հարաբերությունների մի նոր բանաձեւ, չնայած մեր հարաբերությունները վատը չեն: Այդ բանաձեւը հետեւյալն է, որ Հայաստանը պետք է վստահ լինի, որ Վրաստանի եւ վրաց ժողովրդի գործողություններում չկա որեւէ դավադրություն, որեւէ սադրանք ու սպառնալիք Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին, իսկ վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի գործողություններում չկա նույնը իրենց հասցեին: Սա կարեւոր շեշտադրում է: Մենք ունենք փոխադարձ ըմբռնում այս կապակցությամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ կողմերը տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշումներ ունեն եւ այդ համատեքստում կարեւոր է գտնել այն ընդհանուրը, որը հնարավորություն կտա որ երկկողմ հարաբերությունները անընդհատ զարգանան:

«Կարծում եմ՝ Վրաստանի համար կարեւոր է տանել այնպիսի քաղաքականություն, որ ոչ միայն արտագաղթը դադարեցվի, այլեւ ներգաղթ սկսվի Ջավախքում»,-ասաց Փաշինյանը:

Շիրակ Թորոսյանը կարեւորեց հայապահպանությունը տարածաշրջանում, ինչին Փաշինյանը արձագանքեց հետեւյալ կերպ. «Հայապահպանություն բառը ինձ շատ դուր չի գալիս, մի տեսակ կոնսերվացնելու տպավորություն է թողնում, զարգացման հեռանկարի տրամաբանությունը փոխվում է»: Ըստ Փաշինյանի՝ պետք է մտածել ոչ թե ունեցածը չկորցնելու, այլ զարգացնելու մասին: «Այդքան չպետք է կենտրոնանաք հայապահպանության վրա, դա ինքնին հասկանալի բան է, պետք է գնանք հզորանալու ճանապարհով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են. Ռուբինյանը՝ Գիվի Միքանաձեին
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը...
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ...
«Երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել». Գիվի Միքանաձեին՝ Հայաստանի ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը...
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Ամենաշատ