News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որոնք ԱՄՆ-ն սահմանել է նաեւ Եվրամիության նկատմամբ, համեմատել է պատժամիջոցների հետ, փոխանցում է «Կոմերսանտը»:

«Մեր գործընկերները, հավանաբար, մտածում էին, թե դա երբեք իրենց չի առնչվի: Ըստ էության, դա հենց պատժամիջոց է, սակայն այլ ձեւակերպմամբ: Իսկ ինչի՞ համար: Մի՞թե նրանք Ղրիմն անեքսիայի են ենթարկել, ինչպես ասում են մեր որոշ գործընկերներ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ արդյոք քննարկո՞ւմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու հարցը, թե՞ «դեռեւս սպասում են Վաշինգթոնի թույլտվությանը»: ՌԴ նախագահի խոսքով՝ մաքսատուրքերի սահմանումից հետո արեւմտյան երկրները գիտակցում են, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Նա նշել է, որ Ռուսաստանին ուղղված Արեւմուտքի մեղադրանքները նրան զսպելու միջոց են, քանի որ նրա մեջ մրցակից են տեսնում, իսկ սա սխալ քաղաքականություն է: «Սա Ռուսաստանին զսպելու միջոց է, ինչպիսին էին տխրահռչակ պատժամիջոցները»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Արեւմուտքը Ռուսաստանի մեջ սպառնալիք է տեսնում, «տեսնում են, որ Ռուսաստանն իրենց մրցակից է դառնում…»:

«Անհրաժեշտ է ոչ թե ինչ-որ մեկին զսպել, ով էլ լինի, այդ թվում՝ Ռուսաստանին, այլ կառուցողական փոխգործակցություն հաստատել: Եվ այդ դեպքում համաշխարհային տնտեսության համար ընդհանուր արդյունքը բացառապես դրական կլինի, ըստ որում՝ միջազգային շփումների մասնակիցների մեծամասնության համար»:

«Սրա ընկալումն, այնուամենայնիվ, հասնում է մեր գործընկերներին: Շատ երկրներում է տեղի ունենում, այնտեղ արդեն քաղաքական մակարդակում բոլորը խոսում են Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին»,- ասել է Պուտինը:

Պուտինը չի կանխատեսել Արեւմուտքի հետ հարաբերությունների վերականգնման ժամկետը, սակայն նշել է, որ Ռոսաստանը պետք է պաշտպանի իր շահերը: «Սակայն մենք մշտապես փոխզիջումներ ենք փնտրում, փոխզիջումների ենք ձգտում: Այս ամբողջ ճնշումն այն ժամանակ կավարտվի, երբ մեր գործընկերները համոզվեն, որ իրենց կիրառած մեթոդները արդյունավետ չեն, հակաարդյունավետ են, բոլորի համար են վնասակար, եւ որ ստիպված են հաշվի նստել Ռուսաստանի Դաշնության շահերի հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ աշխարհում տեղի է ունենում այն բանի գիտակցումը, որ անհրաժեշտ է մշակել վարքագծի միասնական կանոններ, որ ապահովվի տնտեսության արդյունավետ զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ