News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 8-ի գիշերային առաջին ժամերին եւ երեկոյան սպասվում են կարճաժամկետ անձրեւներ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն հարավ-արեւմտյան քամու՝ մինչեւ 15-20 մ/վրկ ուժգնացմամբ: Որոշ վայրերում սպասվում է կարկուտ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում գիշերային առաջին ժամերին եւ երեկոյան սպասվում են կարճաժամկետ անձրեւներ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն մինչև 15-20 մ/վրկ քամու ուժգնացմամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +25 +27:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի լեռներում գիշերը` +6+10, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +12+15, ցերեկը՝ +22+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +6+10, ցերեկը՝ +16+20,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+19,  

Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը` +20 +23,   

Արագածոտնի լեռներում գիշերը` +6+10, ցերեկը՝ +16+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +24+27,

Արարատում գիշերը` +13+16, ցերեկը՝ +25+27,

Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +6+10, ցերեկը՝ +16+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +25+27,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+18, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +13+16, ցերեկը՝ +20+24:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ