News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից  մեկ օր առաջ, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի հետ: ԱՄՆ-ն աշխարհի ամենախոշոր նավթ արտահանողին խնդրել է օգնել կայունացնել նավթի գները, եթե այդ որոշումն ազդի նավթի մատակարարումների վրա:

Reuters-ը աղբյուրներին վկայակոչելով գրում է, որ Թեհրանի մրցակից Էր Ռիադը  արդեն վաղուց Վաշինգթոնի սերտ դաշնակիցն է, բայց  Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամի վրա նավթային քաղաքականության հարցով շատ հազվադեպ է ուղղակի ճնշում գործադրում: Վերջին անգամ Վաշինգթոնը Սաուդյան Արաբիայի վրա ճնշում էր գործադրել 2012-ին, որպեսզի նա ավելացներ նավթի արդյունահանումը:

Ռիադը նշում էր, որ չնայած նավթի գինը մեկ բարելի համար 80 դոլարի է հասել, շուկան դեռեւս չի վերականգնվել երկար ճգնաժամից հետո: Մինչեւ Վաշինգթոնից հեռախոսազանգը, Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հայտարարում էին, որ դեռ վաղ է արտադրության ծավալները մեծացնելու համար:

Հետեւաբար, OPEC-ի որոշ անդամներ ցնցված էին, երբ Ռիադը ողջունեց Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի հայտարարությունը: Սաուդցիները նշեցին, որ պատրաստ են նավթի արդյունահանման ծավալները մեծացնել, որպեսզի փոխհատուցեն առաջարկի պակասը:

Այս խնդրին ծանոթ երեք աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան զանգահարել է Սաուդյան արքայազն Մոհամմեդ բին Սալմանին նախքան Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը՝ համոզվելու համար, որ Վաշինգթոնը կարող է ապավինել Էր Ռիադին:

Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչը չի հաստատել այդ տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Ռիադը գիտեր Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման մասին նախքան Թրամփի հայտարարությունը: «Մենք միշտ զրուցում ենք ԱՄՆ-ի հետ նավթային շուկայի կայունության մասին», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news