News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ բժշկական հետազոտություն անցնելուց հետո ամերիկյան մի քանի քաղաքացիներ Չինաստանից հայրենիք են վերադարձել: Գուանչժոու քաղաքում հետազոտվել էին ամերիկյան դիվանագետները եւ նրանց հարազատները, որտեղ աշխատակիցներից մեկի մոտ տարօրինակ նախանշաններ էին հայտնաբերվել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Անցյալ ամիս Պետդեպարտամենտը հնարավոր վտանգի մասին նախազգուշացում տարածեց այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկը բողոքել էր թոքերից, ձայնի եւ ճնշման անոմալ զգացողություններից»: Նրա մոտ գլխուղեղի թեթեւ վնասվածք էին հայտանբերել:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱԳՆ-ն Գուանչժոու բժիշկների թիմ է ուղարկել բոլոր աշխատակիցներին եւ նրանց հարազատներին հետազոտելու համար:

 «Ամերիկյան բժիշկները կշարունակեն հետազոտություններ անցկացնել նախանշանների պատճառը պարզելու համար, ինչպես նաեւ հասկանալու՝ արդյոք այդ նախանշանները համընկնում են նախկինում այլ աշխատակիցների մոտ նկատված բողոքների հետ թե կապ չունեն նախորդ դեպքերի հետ», – պարզաբանել է Նաուերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ