News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Արեւելյան գործընկերությունը» համագործակցության եւ երկխոսության հարթակ է: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով՝ եթե այդ հարթակը ուղղված է նրան, որպեսզի «համագործակցությունն ու երկխոսությունը կայանան ինչ-որ մեկի հաշին, ապա մենք չենք կարող մասնակցել նման հարթակի». «Դա դեմ է մեր սկզբունքներին: Եվ մենք՝ որպես մասնակիցներ, դա թույլ չենք տա: Մեր ներկայությամբ դա չի կարող տեղի ունենալ»:

Պատասխանելով հարցին, թե որն է այս գործընկերության շրջանակում Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների վերջնական կետը, Մնացականյանը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է: «Մենք համագործակցում ենք ԵՄ-ի հետ, օրակարգ ունենք ԱՄՆ-ի հետ: Օրակարգ կա նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ. դրանք մեր հարեւաններն են: Կարող եք կոչել դա վերջնական կամ որեւէ այլ կետ, սակայն մենք ձեւավորված ձեւաչափեր եւ համագործակցության հարթակներ ունենք, որոնք հաշվարկված են՝ ելնելով զարգացման եւ անվտանգության մեր տեսլականից: Մենք տեսնում ենք, որ այն ամենը, ինչ մենք արել ենք մինչեւ հիմա, ծառայում են այդ նպատակներին` զարգացմանն ու անվտանգության»:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ «Արեւելյան գործընկերությունը» գործիք եւ գործիքակազմ է Հայաստանի զարգացման գործընթացի համախմբման համար: «Եթե դուք նայեք ԵՄ-ի հետ մեր պայմանագրի բովանդակությանը, ապա կան տարբեր բլոկեր՝ արդարադատություն, սեկտորալ ոլորտներ, փոխգործակցություն տարբեր քաղաքական հարթակներում: Այնտեղ հստակ երեւում է, թե ինչպես է դա համատեղելի ԵԱՏՄ-ում մեր անդամակցության հետ եւ ինչպես է դա ազդում Հայաստանի ամրապնդման վրա: Մենք վստահ ենք, որ ուժեղ եւ կայուն Հայաստանը լավ գործընկեր է», - ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ