News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը մեզ համար եղել եւ մնում է կոնկրետ անուններով կոնկրետ մարդկանց անվտանգության խնդիր. դա Լեռնային Ղարաբաղի բնակչությունն է: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կարգավիճակը շարունակում է մնալ ամենակարեւոր հարցը Հայաստանի համար: «Լեռնային Ղարաբաղի 150 հազարանոց բնակչության անվտանգությունն այն խնդիրն է, որը միավորում եւ ամրապնդում է հայ հասարակությանը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս: Մենք խելամիտ մարդիկ ենք եւ ամուր հիմքեր ունենք Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կարգավիճակի մասին մեր առաջնահերթ անհանգստության հարցերը բարձրացնելու համար: Մեզ տարածաշրջան է պետք, որը խաղաղ է ապրում, սակայն՝ ոչ մեր մարդկանց անվտանգության հաշվին: Այս շրջանակներում մենք ցանկանում ենք շարունակել բանակցային գործընթացը՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը որոշի գնալ ԵԱՏՄ-ին անդամակցելու ճանապարհով, Մնացականյանը պատասխանեց. «Ադրբեջանն այն երկիրն է, որն այսօր շրջափակում է Հայաստանը, միակողմանի միջոցներ է ձեռնարկում Հայաստանի դեմ»: Նա ընդգծել է, որ Բաքուն քաղաքականություն է վարում, որն ուղղված է փոխգործակցության ցանկացած գործընթացին, վստահության մթնոլորտի ստեղծմանը, մարդկային շփումների հաստատմանը չնպաստելուն. «Մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամեն կերպ խթանում է ատելության մթնոլորտը: Նայեք նույնիսկ տերմինաբանությանը, որն օգտագործվում է Հայաստանի եւ ողջ աշխարհի հայերի դեմ: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է: Ի՞նչ եք դուք մեզանից ակնկալում»:

«Համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելիս մենք չենք կարող անտեսել առկա իրողությունները: Իսկ իրողություններն այնպիսին են, որ մենք ունենք ցանկացած փոխհարաբերություններից բացարձակ հրաժարման իրավիճակ, նույնիսկ՝ մարդկային շփումներից, էլ  չեմ խոսում տնտեսականի մասին: Այս դեպքում ինչի՞ մասին ենք մենք խոսում: Որ մենք դիտորդ ունենանք, ով անտեսու՞մ է երկրներից մեկին, ով կարծում է, որ այդ երկրի հետ չարժե անգամ խոսե՞լ»:

Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր ղարաբաղյան հարցում փոխզիջումների ուղղությամբ շարժվելը՝ Մնացականյանն ասել է, որ հավատում է, որ դա հնարավոր է համարում: «Եվ հավատում եմ, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում շատ կարեւոր են բոլորի համար: Բայց եթե դուք նկատել եք, մենք ուշադրություն ենք դարձնում եւս մի կետի. այս գործընթացները պետք է ընթանան խաղաղության համար նպաստավոր կլիմայում: Կարեւոր է, թե ինչ մթնոլորտում են ընթանում բանակցությունները. մթնոլորտում, որը նպաստում է խաղաղությանը, թե՞ մթնոլորտում, որը նպաստում մարդկանց՝ իրար ավելի շատ ատելուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ